Էդմոնդո դե Ամիչիս. «Սիրտը»

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:
Հատվածներ գրքից

Մեր ուսուցիչը

Շարունակել կարդալ

«Ուսումնական ամառ նախագծի ամփոփում»

 

IMG_20230724_133133

Ամառային արձակուրդս անցկացրել եմ Վրաստանում։ Առաջին անգամ գնացքով էի ճամփորդում։ Ինձ համար հետաքրքիր էր, մի փոքր էլ զարմանալի, որովհետև շատ հանգիտ էր ու հարմարավետ։ Մեր առաջին կանգառը Ուռեկին էր։ Գնացինք տեղավորվեցինք մեր կացարանում և վազեցինք ծով, լողացինք և վայելեցինք հրաշք ծովը իր գույներով։
Այնուհետև  գնացինք Բաթումի։ Մի լավ զբոսնեցինք, վայելեցինք հրաշք քաղաքը և նավ նստեցինք։ Մի օր ծովը ալեկոծվում էր չլողացինք և որոշեցինք գնալ Շեքվեթելի։ Այնտեղի դենտրոպարկում կային շատ հետաքրքիր բույսեր, ծառեր, ծաղիկներ և տարբեր տեսակի թռչուններ ու կենդանիներ։ Շատ հավես, ուրախ և արկածներով լի ճամփորդություն էր։

Լեռ բարձրացած մարդիկ

Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարարանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթակեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

Շարունակել կարդալ

Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբ

Կարդա՛ հանելուկը: Ընտրելով և ճիշտ տեղում տեղադրով տրված բառերը՝ գուշակի՛ր պատասխաննները (դադար, իմաստուն, խոտ, բարի, փոշի, գույն,  անվերջ):

Ճարտարագետ և ․․․․․․․ ,
Ծաղկի ․․․․  շինում է տուն,
Լեզուն՝ քաղցր, ինքը՝․․․․․ ,
Չունի ․․․․ , հանգիստ ու քուն։

Շարունակել կարդալ

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ

Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Երեք հարուստը

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Հին աշխարքը ամեն օր

Կարդա՛ և վերլուծի՛ր Թումանյանի քառյակը։

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

Հին աշխարք ամեն օր հազար մարդ է մտնում նոր հազար տարվա փորձն ու գործը սկվում է ամեն օր