Հազարան հավք

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է տալիս.

Շարունակել կարդալ

Գործնական աշխատանք 149-152

149. Նախադասությունն ընդարձակի´ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ  հարցերին պա­տասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Մի տարօրինակ ճռռոց եմ լսու մ:

Շարունակել կարդալ

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Շարունակել կարդալ

Գործնական աշխատանք 1-6

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա. Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել-անցնել Ամերիկայի Մնացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտիան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականներ պնդում են, որ այդ միայն իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

Շարունակել կարդալ

ԱՐՋԱՈՐՍ Ա-Բ մասեր

Ա
Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում Հիմի մի
աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստն արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ
բոցն աստծու ոտներն էրում է Մի լուսնյակ գիշեր է Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ
մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գվգվում են
Մին էլ Ավագը, թե՝ ա՜յ տղա, էն ո՛վ է, հրեն մի մարդ է գալի վերի կռնիցը
Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ՝ մի մարդ է գալի վերևիցը Ամա ես էլ լսել եմ, որ արջը
գողության գալիս՝ խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտնանի
մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի
Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ է
Թե՝ բո՛հ, չէ-չէ՝ պոզեր
Ա՛յ տղա, ասի՝ արջ է
Ես՝ հա, սա՝ չէ. ես՝ հա, սա՝ չէ Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է,
ու ձեռներիս էլ հրացան չկա Մին էլ էն տեսանք՝ առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ
չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս՝ խոզի կես տեղը Խոզը ճղճղալով իրար խառնվեց,
հավաքվեց արջի վրա
— Ալաբա՛շ, բռնի հա՜ բռնի, հրես հա՛ հրես
Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինք Մի հաստլիկ մերուն ունեին․
ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի Վազ տվինք փոսերի վրա
Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում
ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում․ առաջներս խտըտած ձորն է ընկնում
Վերջը, շատ տեղը նեղացրինք, չէ՛, թող արավ, փախավ
Առավոտը ասի՝ Ավագ, դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը մի հրացան
բերեմ”
Թե՝ դե՜, լավ
Բ
Ավագը խոզի կշտին կացավ, ես գնացի․ տանը մի հին հրացան ունեինք, վեր
կալա եկաֈ Եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն է Ման
եկա, որ գտա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի՝ մի քիչ մոշ
ուտեմ Միամիտ մոշ ուտելիս՝ հենց մոշենու տակիցը մինը ֆրթացրեց ու հրացանս
բռնեց
Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնել
Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի Հիմի նա օլորում է,
ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վյրեն ընկնի, հուպ տամ, ծուխը
փորն անեմ Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չի
Ես ձգեցի, նա ձգեց, տեսա, որ բան չի դառնում, ձեռս գցեցի, ասի հանկարծ
խլեմ Ձեռս գցեցի թե չէ, թանթլիկը բերավ ուսովս պատ տվավ Որ թանթլիկն ուսովս
պատ տվավ, հրացանը բաց թողեց Էնքան արի՝ հրացանի ծերը փորին դեմ առավ,
չախմախը ձեռս գցեցի, ասի՝ էս է, բանը պրծավ Վերի ոտը քաշեցի՝ չրթկացրի,
տրաքեց ոչ Մտիկ տամ, տեսնեմ՝ քարը վեր է ընկել, կորել Էստեղ մեջքս կոտրեց
Հրացանը բաց թողի, ասի՝ խտըտիցն ազատվեմ, եղավ ոչ Բռնեցինք իրար