«Ուսումնական ամառ նախագծի ամփոփում»

 

IMG_20230724_133133

Ամառային արձակուրդս անցկացրել եմ Վրաստանում։ Առաջին անգամ գնացքով էի ճամփորդում։ Ինձ համար հետաքրքիր էր, մի փոքր էլ զարմանալի, որովհետև շատ հանգիտ էր ու հարմարավետ։ Մեր առաջին կանգառը Ուռեկին էր։ Գնացինք տեղավորվեցինք մեր կացարանում և վազեցինք ծով, լողացինք և վայելեցինք հրաշք ծովը իր գույներով։
Այնուհետև  գնացինք Բաթումի։ Մի լավ զբոսնեցինք, վայելեցինք հրաշք քաղաքը և նավ նստեցինք։ Մի օր ծովը ալեկոծվում էր չլողացինք և որոշեցինք գնալ Շեքվեթելի։ Այնտեղի դենտրոպարկում կային շատ հետաքրքիր բույսեր, ծառեր, ծաղիկներ և տարբեր տեսակի թռչուններ ու կենդանիներ։ Շատ հավես, ուրախ և արկածներով լի ճամփորդություն էր։

Թողնել մեկնաբանություն