Ինքնաստուգո

Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։
Հյուսիսից Վրաստան
Հարավից Իրան
Արևելքից Ադրբեջան
Արևմուտքից Թուրքիա

Շարունակել կարդալ

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

FB_IMG_1684090226631

Որբաթ օրը Սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցեցինք ժամերգությանը։ Իսկ հետո ճանապարհ ընկանք դեպի Արատես։ Քանի որ առաջին անգամ էի գնում Արատես անհամբեր սպասում էի, թե երբ ենք հասնելու։ Մեր առաջին կանգառը Արփա գետի ափին էր։ Վայելեցինք հրաշք բնությունը և նախաճաշեցինք։ Հաղթահարեցինք Զորաց եկեղեցու բարձունքը և գնացինք Արատես։ Մեր խումբը քնելու էր հյուսային տնակում։ Այնտեղ դասավորեցինք մեր իրերը և ծանոթացանք միջավայրին։ Գնացինք Արատեսի վանքը աղոթեցինք և երգեցինք։ Քանի որ տատիկս մեղվաբույծ է, դրա համար մեղուներից չէմ վախենում։ Հագանք մեղվանոցի համար նախատեսված հագուստը մտանք մեղվանոց և չափումներ արեցինք։ Այնտեղ ցուրտ էր և անձրևոտ։ Խաղացինք մարզական խաղեր, շախմատ, ունո և ֆուտբոլլ։ Քնելուց առաջ թեյախմութուն էինք կազմակերպում։ Երրորդ օրը վերադարձանք Երևան։ Հավես և հետաքրքիր ճամփորդություն էր։

Կարմիր և Հրազդանի կամուրջ

Կարմիր կամուրջ, կիսավեր կամուրջ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Հանդիսացել է մայրաքաղաքի հնագույն կամուրջը։ «Կարմիր» անվանումը ստացել է կարմիր տուֆից կառուցված լինելու համար։ Հին Երևանի կամուրջներից է, վերակառուցվել է 1679 թվականին՝ երկրաշարժից հետո։ Ուներ 80 մետր երկարություն և 11 մետր բարձրություն։ Կառուցվել է Հրազդանի ձորում՝ 1679 թվականի Երևանի երկրաշարժից քանդված կամրջի տեղում։ Կապել է Երևանի բերդը Արարատյան դաշտին։ Կարմիր կամրջից ոչ հեռու գտնվել են Դալմայի և Սարդարի այգիները, «մալի բազարը»։ 20-րդ դարում կամուրջը փլուզվել է։

Շարունակել կարդալ

Երևան

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին
Այլ անվանումները`   Էրեբունի, Էրիվան, Էրեվան
Մակերեսը`   300 կմ²
Բարձրությունը ծովի մակերևույթից`   900-1200 մ
Կլիմայի տեսակը`   բարեխառն-ցամաքային, չոր
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2010թ.ի տվյալների)`   1.122.000 մարդ
Բնակչության խտությունը`   5 314 մարդ/կմ²
Կրոնական կազմը`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնակների անվանունը`   Երևանցի
Հեռախոսային կոդը`   +374 (010)
Փոստային ինդեքսները`   0001—0099
Թվային իդենտիֆիկատորը`   AM.ER

Ընդհանուր բնութագրիչներ

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Շարունակել կարդալ

Հին ու նոր Գյումրի

Շիրակի մարզկենտրոն Գյումրին մեծությամբ Հայաստանի 2-րդ քաղաքն է: Այն գտնվում է Շիրակի դաշտում՝ Ախուրյան գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1556 մ բարձրության վրա: Հեռավորությունը Երևանից մոտ 120 կմ է: Գյումրին Հայաստանի այն եզակի քաղաքներից է, որտեղ պահպանվել է 19-րդ դարի շունչը՝ հայկական յուրօրինակ քաղաքային ճարտարապետությունը, պատմամշակութային հուշարձանները: Գյումրիի յուրահատուկ ճարտարապետության հիմքում Անիի և Կարսի ճարտարապետական ոճն է։ Քաղաքի պատմական շինություններից շատերը քանդակազարդ են, ունեն կամարաձև պատուհաններ և մուտքեր, դռները՝ նախշազարդ են, յուրօրինակ։ Շենքերը հիմնականում կառուցվել են սև և կարմիր տուֆով, որոնց տեսքը ցույց է տվել տիրոջ հասարակական դիրքը։

Լմբատավանք

Լմպատավանքը  հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։
Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից  մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով ,արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի, պայտաձև խարանն ու կամարները։
Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Դեկորատիվ գեղանկարներով կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։

10 փաստ Վեներայի մասին

1. Մեկ օրը Վեներայի վրա ավելի երկար է տևում, քան մեկ տարին: Իր առանցքի շուրջ մեկ պտույտը տևում է 243 օր, իսկ մոլորակն իր ուղեծրով Արեգակի շուրջ պտտվում է 225 օրում:

2. Վեներան հաճախ կոչվում է «Երկրի քույր», քանի որ երկու մոլորակներն իրար նման են չափերով, ձգողության ուժով և կազմությամբ։ Վեներայի տրամագիծը կազմում է 12,092 կմ (միայն 650 կմ-ով փոքր Երկրինից), իսկ նրա զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 81,5%-ը։

Շարունակել կարդալ

Մեր ընտանեկան ավանդույթները

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Զատիկ։

Ամանորը իմ ամենասիրելի և սպասված տոնն է, որովհետև սպասում եմ Ձմեռ Պապիկին։ Մեր ընտանիքում շատ վաղուց ընդունված է, Ամանորն ու Սուրբ Զատիկը նշում ենք տատիկիս տանը, ջերմ ընտանեկան մթնոլորտում։ Մեր ընտանիքում ընդունված է նաև «Տարեգաթա» թխելը։ Թխում ենք և մեջը մետաղադրամ դնում։ Տարեգաթան կտրում ենք ընտանիքի անդամների քանակով, բաժանում և ում բաժին հասնի մետաղադրամով կտորը, նրա համար լավ տարի կլինի։ Նոր տարվա գիշերը մենք հաշվում ենք վայրկյանները, շնորհավորում միմյանց։ Այնուհեև վազում ենք բակ և նայում հրավառությունը։ Այդ ընդացքում Ձմեռ Պապիկը նվերները թողնում է տոնածառի տակ։ Բացում ենք մեր նվերները և ուրախանում։ Իսկ հետո նստում ենք սեղանի շուրջ և վայելում տատիկիս և մայրիկիս պատրաստած ավանդական ուտեստները։

Ճափորդություն դեպի Երևանի պատմության թանգարան

Մենք այսօր ճափորդութեցինք դեպի Երևանի պատմության թանգարան։ Գիդը մեզ պատմեց ամեն ինչ Երևանի մասին։ Հենց նա մեզ ամեն ինչ պատմեց մենք ամեն ինչ իմացանք խաղացինք հետաքրքիր ինտելեկտուալ խաղ։ Մեր թիմի անունն էր Էրեբունի, իսկ նրանցը Երևան։ Մեր միջից հաղթեց ընկերությունը։ Թանգարանում մենք ամեն ինչ իմացանք և դուրս եկանք Քանի, որ ժամանակը սուղ էր մենք գնացինք կոմայգի նախաճաշեցինք և գնացինք դպրոց այսպիսով մեր ճամփորդությունը ավարտվեց շատ հետաքրքիր և ուրախ։