Ջերմային էներգիայի աղբյուրները

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը:

Շարունակել կարդալ

Ջերմային երևույթների բազմազանությունը

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:

Շարունակել կարդալ

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

Ջերմաստիճան
Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:

Շարունակել կարդալ

Առանձգականության ուժ , ուժի չափումը:Նոյեմբերի 13-17.

Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:

Շարունակել կարդալ

Ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:
    ես ենպես կանեի, որպեսզի կենդանիները վատ բաներ չանեին
  2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
    շատ վատ
Շարունակել կարդալ

Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ:Նոյեմբերի 20-24.

Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:

Շարունակել կարդալ

Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր:

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդներ:Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:
Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից:
Օրինակ
ածխածինը՝ (C)-ն միանալով թթվածնին առաջացնում է ածխածնի օքսիդ կամ ածխաթթու գազ՝ CO2:

Շարունակել կարդալ

Միկրոկանաչիներ

Միկրոկանաչեղեն (անգլ․՝ Microgreens, ռուս․՝ Микрозелень) են անվանում տարատեսակ բանջարեղենի և կանաչեղենի 2,5–7,5 սմ բարձրությամբ, մատղաշ ծիլերը։ Դրանք ունենում են նուրբ, անուշ համ ու հոտ և, ըստ էության վիտամինների գանձանակ են։

Փոքրիկ, մատղաշ ծիլերն աճեցվում են հատուկ պայմաններում, դրանք պարունակում են մեծ քանակությամբ օգտակար սննդանյութեր, վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ և այլն:

Առանձին կամ այլ ուտեստների հետ միկրոկանաչի ուտելը ամրացնում է մարդու օրգանիզմը, կենսական էներգիա է տալիս և օգնում է մաքրել մարմինը:

Երբեմն միկրոկանաչեղենը շփոթում են ծլեցրած սերմերի հետ, որոնք նույնպես շատ օգտակար են: Իրականում դրանք տարբեր զարգացման աստիճանում գտնվող բույսեր են: Միկրոկանաչիները բույսերի զարգացման այն փուլում են, երբ հայտնվում են առաջին երկու տերևները՝ շաքիլատերևները:

Միկրոկանաչիներն աճում են առանց որևէ պարարտանյութի կամ աճի խթանիչի: Սերմերի միջի սննդանյութերը բավարար են դրանց աճի համար: Այդպիսով, արդյունքում առաջացած միկրոկանաչեղենը էկոլոգիապես մաքուր է և օրգանական։ Աճի այդ կարճ ժամանակահատվածում դրանք չեն հասցնում նաև օդից վնասակար նյութեր կուտակել։