Ալարկոտ արև

Լինում է չի լինում մի ալարկոտ արև է լինում։ Նա շատ ալարկոտ է, որովհետև ոչինչ չի ուզում անել։ Նա որոշում է ամբողջ օր քնել և հանգստանալ։ Արթնանում է քնից և գնում իր ընկերների հետ խաղալու։ Գնում է ընկերների մոտ, որ խաղա, բայց ընկերները չէն խաղում։ Նա շատ է տխրում։ Լուսնիը մոտենում է և նրանք ընկերանում են։ Լուսինն ու արևը ընկերանում են, տաքացնում և լուսավորում են բոլորին։ Այդ օրվանից արևը ուրախ ժպտում է։

miqo

Դդմաշենի սրբավայրեր

  • Ծառով ձոր — գտնվում է գյուղի հյուսիսային մասում։
  • Թուխ մանուկ — գտնվում է գյուղի կենտրոնում, փոքրիկ գետնափոր տնակ է, ներսում խաչքար կա։
  • Խաչեր — գտնվում է գյուղի հարավային մասում, մատուռի ներսում կանգուն խաչքար է տեղադրված։
  • Թաք խաչ — Ծաղկունք և Դդմաշեն գյուղերի դաշտավայրերը բաժանող տեղում մի փոքրիկ բարձունքի վրա։
  • Քրչկոտ խաչ — «Գեշքյաշվան» հանդամասում է։ Մեծ կարծր քար է, կողքին՝ մասրենու թփեր։
  • Զիարաթ — գտնվում է «Մեյրան» տանող ճանապարհին, Կաթ-կաթ աղբյուրից երկու-երեք հարյուր մետր դեպի սարի գագաթը։
  • Ծակ քար — Կաթ-կաթ աղբյուրի ձորի վերևի մասում մի հսկայական քար է։
  • Սուրբ Թադեոս առաքյալի եկեղեցի — գտնվում է փոստի շենքից 50 մ հեռավորության վրա։